Դավիթի ոտքերը ծալվում են

0f1a827c42fe18a22aeb16b8b1d5605eՄիքելանջելոյի Դավիթը երկրաշարժի կամ էլ ճանապարհային աշխատանքների դեպքում կարող է ընկնել` կոճերի հատվածում առաջացած ճաքերի պատճառով, որոնք հայտնաբերել են ուսումնասիրողները:

Հնարավոր է, որ ճաքերն առաջացած լինեն փողոցում ցուցադրության ժամանակ, երբ այն  թեքությամբ էր տեղադրվել: Վնասվածքի պատճառով Դավթի ոտքերն այլևս չեն կարողանում կրել մարմնի ծանրությունը, իսկ գիպսով դրանք լցնելն այնքան էլ արդյունավետ չէր: Մարմարի վատ որակն արձանի ընդանուր քաշի պարագայում արձանի վնասման  որոշիչ գործոն է , չնայած  հաճախ կատարվող նորոգման աշխատանքներին: Ոմանք առաջարկում են այն հատուկ սենյակ տեղափոխել, որտեղ կարելի է պաշտպանել երկրաշարժերի ու զբոսաշրջիկների քայլից առաջացող տատանումներից, կամ էլ առաջարկվում է հատուկ շինությունում տեղադրել, քաղաքից դուրս:  Դավիթի մարմարե արձանը ֆլորենտական հասարակությանն է ներկայացվել  Սինյորիայի հրապարակում, 1504-ի սեպտեմբերի 8-ին: 5- մետրանոց արձանը Ֆլորենցիայի խորհրդանիշն է, վերածննդի դարաշրջանի արվեստի գագաթներից մեկն ու  ընդհանուր առմամբ` մարդկային հանճարի դրսևորումը: 1873-ին արձանի բնօրինակը տեղափոխեցին  Ֆլորենցիայում գտնվող գեղեցիկ արվեստների թանգարան, իսկ նրա տեղում կանգնեցրեցին պատճենը: 1991-ին այդ արձանի վրա հարձակվեց մուրճով զինված մի վանդալ, որը` մինչ ոստիկանները նրան կմեկուսացնեին , հասցրեց արձանի ձախ ոտքի մի քանի մատից բեկորներ պոկել:

Tags: ,