Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել

spermatozoid1_1Տղամարդկանց անպտղությունը բուժելու նոր մեթոդ է հայտնաբերվել: Ստենֆորդի համալսարանի  գիտական աշխատողները առաջին անգամ տղամարդկանց մաշկի բջիջներից  ստեղծել են սպերմատոզոիդներ :

Ստենֆորդի համալսարանի բժիշկ Ռեյջիրո Պերան՝ գենային արատներով պայմանավորված անպտուղ ուժեղ սեռի ներկայացուցիչների մաշկից ստեղծել է սպերմատոզոիդներ: Նա իր աշխատանքով գրավել է այն անպտուղ տղամարդկանց, որոնց մոտ նկատվել է սպերմատոզոիդների ակտիվության անկում, ինչպես նաև Y քրոմոսոմի գենետիկական անկատարություն:

Գիտնականը վերցրել է կամավորների մաշկի բջիջների նմուշներ և հետագայում գենետիկական տեխնոլոգիաների օգնությամբ վերափոխել է դրանց մեջ ինդուկցված ցողունային բջիջները: Որից հետո արդեն դրանցից  կարելի է ՙՙաճեցնել՚՚ ամենատարբեր բջիջներ, նույնիսկ սպերմատոզոիդներ, զարգացման վաղ փուլում, տեղեկացնում է ՙՙРоссийская газета ՚՚-ն:

Նման զարգացումը շատ բարդ է և հաճախ չի ստացվում, սակայն բժիշկ Պերան հայտնաբերել է հուսալի ճանապարհը: Նա մաշկից ստացված ցողունային բջիջները տեղադրել է մկների սերմնարանների մեջ, որտեղ և նրանք վերածվում են սպերմատոզոիդների: Գիտնականը դեռևս չի շտապում իր հայտնաբերած մեթոդը անվանել տղամարդկանց անպտղությանՙՙ բուժման մեթոդ՚՚, սակայն հույս ունի, որ ապագայում վերարտադրողական բժշկության կլինիկայում կկարողանան որոշել այդ խնդիրը,և հիվանդի սպերմատոզոիդների աճեցումը կկատարեն լաբորատոր պայմաններում: Կոպիտ ասած, հավանական է, որ նոր սպերմատոզոիդները տեղադրեն հիվանդի սերմնարանների մեջ:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում անպտղությամբ են տառապում զույգերի 10-15%-ը:

 Անկախ

Tags: ,