
Ֆինլանդիայում ոստիկանական բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են նաև վարորդական իրավունք հանձնող տեսչությունների հետ, ու հիմա արդեն, վարորդական իրավունքից կարող է զրկվել նույնիսկ մեքենայի ղեկին չնստած հարբած հետիոտնը:
Ինչպես նշել է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ոստիկանության կոմիսար Կատայան, վարորդական իրավունքից կարող են զրկվել այն վարորդները, որոնք պարբերաբար հայտնվում են սթափարաններում: Նա հավելել է, որ դրա համար բավարար է կարճ ժամանակահատվածում նման 3 դեպքը:
“Հաջորդ տարբերակը վարորդին հաշվառման կանգնեցնելն է, որի ժամանակ նա հնարավորություն ունի ապացուցելու, որ ալկոհոլի հետ խնդիրներ չունի”,-ասել է նա ու հավելել, որ հարցի լուծման միջոցը կախված է իրավիճակից:
Այդ կարգը հիմնված է վարորդական իրավունքի վկայականի կանոնով, որի համաձայն, իրավունք տրվում է այն մարդուն, որը ալկոհոլ կամ էլ թմրամիջոց միշտ չէ օգտագործում: Սթափարանում հաճախակի հայտնվելը մեկնաբանվում է որպես չարաշահում:
Tags: Ֆինլանդիա