Եմենում հարձակվել են ֆրանսիացի դիվանագետների վրա

եմեն     Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ զինյալները հարձակում են իրականացրել ֆրանսիացի դիվանագետների վրա: Դեպքը տեղի է ունեցել Հադա թաղամասում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Հայտնի է, որ հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Դիվանագետների ինքնությունն ու պաշտոնները չեն հրապարակվում: Սակայն ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ զոհված անձը դեսպանատան անվտանգության աշխատակիցն է եղել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Եմենում տեղի ունեցածը՝ այն անվանելով վախկոտների արարք: Օլանդը ցավակցություն է հայտնել զոհված դիվանագետի ընտանիքին և խոստացել անել հնարավոր ամեն բան մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:

Անկախ

Tags: