Վենեսուելայի մայրաքաղաքում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական թիկնապահը` լեյտենանտ Մարկո Կորտեսը: Նախնական տվյալների համաձայն, նա իր ավտոմեքենայում սպանվել է կողքից ընթացող մեքենայից:
«Ունիվերսալ» թերթի տվյալներով, Կորտեսին սպանել են հանցագործները, որոնք ցանկացել են տիրանալ նրա ավտոմեքենային: Հրատարակությունը գրում է, որ Կորտեսը Մադուրոյի անձնական թիկնազորից էր ավելի քան 6 տարի.այսինքն, նա պահպանել է ոչ միայն Մադուրոյին, այլև երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին:
Անցած շաբաթ Կարակասում սպանվեց ազգային հետախուզության պետ, պաշտոնաթող կապիտան Էլիեսեր Օթաիսան: Նրա մարմինը հայտնաբերվել էր ամայի վայրում:
Tags: թիկնապահ, Կարակաս