Այսօր Օդեսայում կշարունակեն Արհմիությունների մարզային տան զոհերի հողին հանձնումը, որոնց հրկիզել են արմատականները: Դատաբժշկական փորձաքննությանը ժամանակ պահանջվեց, որ ավարտեն դիակների ճանաչումը, որոնք հայտնաբերվել են հրկիզված տարածքներում ու որոշել նրանց մահվան պատճառները:
Պաշտոնական տվյալների համաձայն, զոհերից 5-ը սպանվել են, 8-ը զոհվել են հրդեհի ու հետապնդումներից փրկվելու նպատակով բարձրությունից ընկնելու հետևանքով, 24 մարդ զոհվել է այրվածքներից ու ծխից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարում են, որ երկրի իշխանությունները միտումնավոր քիչ են ներկայացրել զոհերի թիվը` վախենալով ժողովրդական հուզումներից: Տեղի ԶԼՄ-երը հղում անելով անանուն աղբյուրներին, հայտարարում են, որ զոհերի թիվը հասնում է 116-ի:
Օդեսայում անկարգությունները սկսվեցին մայիսի 2-ին, ցերեկը, երբ Խարկովից եկան ֆուտբոլային երկրպագուներն , իսկ «Աջ սեկտորի» արմատականներն ու , այսպես կոչված` «Մայդանի ինքնապաշտպանության» ներկայացուցիչները` Կիևից ու քաղաքի փողոցներում երթ սկսեցին, որն ավարտվեց դաշնայնացման կողմնակիցների հետ բախումներով:
Հետևանքը եղավ այն, որ արմատականները հրկիզեցին Արհմիությունների շենքն ու Կուլիկովյան դաշտ հրապարակի վրանային քաղաքը, որտեղ Ուկրաինայի դաշնայնացման ու ռուսաց լեզվին պետական կարգվիճակ տալու մասին հանրաքվեի անցկացման համար ստորագրահավաք էր կատարվում: Պաշտոնական տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է 46 մարդ, 200-ն էլ տուժել են:
Tags: Արհմիությունների տուն, Օդեսա