Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականԻրանի ֆուտբոլի ազգային հավաքականը լրջորեն նախապատրաստվում է 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մասնավորապես, առաջիկայում Իրանի ֆուտբոլի ընտրանին Ավստրիայում ընկերական երեք  հանդիպում կանցկացնի:

Նախ, մայիսի 18-ին այն ուժերը կչափի Բելառուսի, ապա մայիսի 26-ին` Մոնտենեգրոյի, իսկ մայիսի 30-ին` Անգոլայի ազգային հավաքականի հետ:

Ուշագրավ է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջադիմել է 5 աստիճանով: Թիմը 715 միավորով զբաղեցնում է 37-րդ տեղը:

Բրազիլիայում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Ղանեզադեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Բրազիլիայում Իրանի դեսպանատունն անելու է հնարավորը, որպեսզի օգնի ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականին:

Դեսպանը, անդրադառնալով Իրանի և Բրազիլիայի միջև եղած առկա տնտեսական հարաբերություններին,  նաև հավելել է, որ երկրներն ունեն մեծ ներուժ և հնարավոր է առևտրական հարաբերությունների ծավալը հասցվի 10 մլն դոլարի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: ,