Ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան։ Աշխատանքային այցի նպատակն է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների՝ Թբիլիսիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելը, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
“Թբիլիսյան գագաթնաժողով- 2014” անվանումն ստացած միջազգային միջոցառումը տեղի է ունենալու Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շենքում։
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում 20-ամյա համագործակցության արդյունքները։
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկելու են նաև ընթացիկ և պլանավորված նախագծերը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներ։
Tags: ադրբեջան, Վրաստան