Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից առայժմ միայն Արևմուտքն է տուժում

o_942811Արևմուտքի մամուլի ուշադրությունն առաջվա պես սևեռված է Ուկրաինայի իրադարձություններին:  Լրագրողները հավաքել են միջազգային փորձագետների կարծիքները` Ռուսաստանի  նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ու եկել են մեկ ընդհանուր եզրահանգման, որ առայժմ այդ միջոցներից տուժում է միայն Եվրոպան:

Ամերիկյան Huffington Post հրատարակության լրագրողները` հիմնվելով միջազգային փորձագետների կարծիքների վրա, գրում են, որ չնայած Ռուսաստանի դեմ վերջին  պատժամիջոցներին, Մոսկվան  Ուկրաինայի նկատմամբ կշարունակի գործել ազգային շահերի համաձայն:

Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական իշխանություններին, առաջին հերթին, հարկավոր են  քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ կատարել. «Քանի դեռ Ուկրաինան չի ձևափոխել իր քաղաքական կառուցվածքն այնպես, որ տարածաշրջաններն ապահովի ֆինանսական ու տնտեսական ինքնավարությամբ, ինչպես նաև չեզոքության սահմանադրական երաշխիք չի  հատկացնի, Ռուսաստանը, չնայած վերջին պատժամիջոցներին, կշարունակի գործել ազգային շահերի համաձայն»:

Fiscal Times գործակալության հոդվածի հեղինակները (գրասենյակը գտնվում է Նյու Յորքում), նույնպես գրում են , որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդել Ռուսաստանի վրա, իսկ այ  Արևմուտքին` հսկայական տնտեսական վնաս են հասցրել: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցը`  վտանգավոր խաղ է»: «Իրոնիան նրանում է, որ նպատակը որ հետապնդում էր Արևմուտքը` Մոսկվային ստիպել  զիջել այն ժամանակ, երբ կիևյան իշխանությունները քայլեր են անում Եվրոպային մոտենալու ճանապարհին, այդպես էլ չի ստացվել: Դրա փոխարեն իրականանում են բոլոր սցենարներից ամենավատերը.պատժամիջոցները, որոնք պետք է ազդեին Ռուսաստանի վրա, առայժմ միայն տնտեսական վնաս են պատճառում հենց իրենց` արևմուտքի երկրներին»:

Գերմանական Der Spiegel-ը հայտնում է, որ ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Եվրոպայում գերազանց հասկանում են, որ ռուսական գազի այլընտրանքային տարբերակ չկա ու չեն ընդունում դրանից կախվածությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ տնտեսական  պատժամիջոցներից տուժում են գործարարներն ու ընկերությունները, որոնք տարիներ շարունակ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Եվրոպացժյի քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսատանի դեմ նոր պատժամիջոցների հարցով:  Ոչ ոք չի կամենում նոր, ավելի լուրջ պատժամիջոցներ սահմանել` հաշվի առնելով, որ Եվրոպան կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից: Գերմանացի գործարարները հստակ հասկացնել են տվել, որ նման պատժամիջոցներն իրենց ամենևին էլ չեն հետաքրքրում»:

Եվրոպական տեղեկատվական New Europe գործակալությունը հրապարակել է  Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուի հայտարարությունը: Նա իր անհանգստությունն է հայտնել Ուկրաինայի դեպերի կապակցությամբ ու հերթական անգամ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Ուկրաինային խաղաղ երկխոսության  կոչ  արել: Նա եվրոպական այլ առաջնորդների նման կարծում է, որ դա Ուկրաինայի իրադրությունը կարգավորելու միակ ճիշտ ուղին է: Հրատարակությունը նշում է. «Տրայան Բեսեսկուն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսության նստել կիևյան իշխանությունների հետ: Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմի ռիսկը խիստ մեծ է: Ռումինիան, որպես ամենամոտ հարևան, հույս ունի, որ դա տեղի չի ունենա»:

Tags: