Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ կապված այն բանի հետ, որ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջամիլ Քըրըմօղլուին մայիսին 3-ին թույլ չեն տվել մտնել հայրենիք: Անկարան նշել է, որ ղրիմյան իշխանությունների նման գործողություններն իրավական հիմք չունեն և մտահոգություն է հայտնել Ղրիմի թաթարների մեջլիսն արգելելու և Քըրըմօղլուի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցի շուրջ:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ թուրքական արտաքին գերատեսչությունը կարծիք է հայտնել, որ նման քայերի հետևանքով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը կարող է ավելի սրվել: ԱԳՆ-ը հիշեցրել է մարտի 20-ին ընդունված որոշման մասին, համաձայն որի Ղրիմի թաթարների մեջլիսը ճանաչվել էր Ղրիմի թաթար ժողովրդի լիիրավ իշխանական կառույց:
Նշենք, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները և հնարավորինս աջակցել նրանց:
