Թուրքական խորհրդարանում քննարկվել է դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով պաշտոնից ազատված 4 նախարարների՝ Զաֆեր Չաղլայանի, Մուամեր Գյուլերի, Էգեմեն Բաղըշի և Էրդողան Բայրաքթարի հարցաքննության անցկացման ընթացակարգի հարցը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կազմավորել խորհրդարանական հանձնաժողով գործի քննությանը մասնակցելու համար:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ հարցի քննարկման ժամանակ կրքերը գնալով թեժացել են՝ վերածվելով պատգամավորների միջև ավանդական դարձած քաշքշուկի: ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշն արդարացումներ է փնտրել իրեն ուղղված այն մեղադրանքի դեմ, թե ինքը երեք անգամ խոշոր կաշառք է վերցրել: Այնուհետև նա վեճի է բռնվել մի քանի պատգամավորների հետ, որոնց առճակատումը կանխելու համար միջամտել են մյուս պատգամավորները: Ի վերջո խորհրդարանական նիստը վերածվել է համընդհանուր ձեռնամարտի:
Tags: թուրքիա
