Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Օդեսայում, մայիսի 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո 48 մարդու անհետացման մասին:
«Երեկ քաղաքը հրաժեշտ տվեց արյունալի իրադարձությունների զոհերին: Թաղեցին 6-ին, այդ թվում` շրջխորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինին, որին հաճախ կարելի էր տեսնել «հակամայդանի» ցույցերի ժամանակ», հայտնել են «1+1» հեռուստաալիքի եթերում:
Նույն հեռուստաալիքի տվյալներով, դիահերձարաններում են գտնվում չճանաչված տասնյակ մարդիկ: Քաղաքացիները պահանջում են գտնել ու պատժել կատարվածի մեղավորներին: Մասնավորապես, նրանք ողբերգության համար մեղադրում են նահանգապետ Վլադիմիր Նեմիրովսկուն ու գնդապետ Դմիտրի Ֆուչեջին:
Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 2-ին Օդեսայում բախումների հետևանքով զոհվել է 46 մարդ: Նրանց անուններն ու մահվան պատճառները չեն հրապարակվում` հետաքննության շահերից ելնելով: Դրա հետ կապված, օդեսացիներն իրենք են սկսել կազմել զոհերի «ժողովրդական ցուցակ»: Հիմա դրանում 36 անուն է նշվում:
Tags: Օդեսա