Լիբիայի նավթի նախարարությունից հայտնել են, որ ցուցարարները վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ փակել են երկրի արևելյան հատվածում գտնվող նավթային տերմինալներից մեկը՝ խոչընդոտելով նավթի արտահանմանը:
Նավթի և գազի նախարարի տեղակալը նշել է, որ չորեքշաբթի օրը տասնյակ ցուցարարներ փակել են նավթային տերմինալը՝ պահանջելով, որ Լիբիայի ազգային նավթային ընկերությունը ներդրումներ կատարի 340 մարդկանց աշխատանքի ընդունելու համար:
Սա երկրորդ անգամ է, ինչ ցուցարարները փակում են տերմինալը, որով հոսում է Լիբիայից յուրաքանչյուր օր արտահանվող 1,6 միլիոն բարրել նավթի 20 տոկոսը:
Տերմինալը գտնվում է Տրիպոլիից 870 կիլոմետր հեռավորության վրա: Տերմինալի առաջին փակումը տեղի է ունեցել դեկտեմբերին:
Tags: լիբիա, նավթ