Թաիլանդի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

pic_f04cad40d157905980ffa9c2a9c960b5Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթը այսօր, մայիսի 6-ին Թագավորության Սահմանադրական դատարանում ցումունք է տվել: Նրան պաշտոնեական իրավասությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա դա կհանգեցնի նախարարների կաբինետի պաշտոնաթողության:

Չինավաթին դատի է տվել ընդդիմադիր սենատորների խումբը: Նրանք վստահ են, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Տավիլ Պլիենսրիին պաշտոնից հեռացնելով, Չինավաթը չարաշահել է իր իրավասությունները: Հայցատու սենատորները համոզված են, որ Անվտանգության խորհրդի ղեկավարին ազատելով, Չինվաթը «գործել է շահադիտական նկատառումներից» ելնելով:

Խոսքը 2011-ին կատարվածի մասին է, սակայն այս տարվա մարտին Պլիենսրին բողոքարկեց այն Գերագույն  վարչական դատարանում ու կարողացավ վերականգնվել իր պաշտոնում: Եթե դատարանը Չինավաթի գործողություններն անօրինական ճանաչի, ապա դա կհանգեցնի նրա պաշտոնաթողության, և, որպես դրա հետևանք` նախարարների ամբողջ կաբինետի ցրման, որը 2011-ին հաստատել էր վարչապետի` Պլիենսրիին պաշտոնից հեռացնելու որոշումը:

Հենց դրան են ձգտում ընդդիմադիրները, որոնք ավելի քան կես տարի Բանգկոկում ցույցեր են անում: Նրանց առաջնորդ Սութեփ Տաուգսուբանը ավելի վաղ հայտարարել էր, որ  երբ դատարանի որոշմամբ Չինավաթը հեռացվի պաշտոնից, ապա ինքն անձամբ կդիմի Թաիլանդի թագավորին` նոր վարչապետ նշանակելու խնդրանքով: Վարչապետի թեկնածու այդ դեպքում կառաջարկեն իրենք` ընդդիմադիրները:  Իրադարձությունների նման զարգացումը Թաիլանդում, արդեն կնքել են «ճակատագրական շրջադարձ» անունով:

Սակայն, գործը դրան դեռևս չի հասել, քանի որ դատարան ներկայացած Չինավաթը հրաժարվել է ընդունել մեղքը.»Ես մերժում եմ, բոլոր մեղադրանքները, որ առաջ են քաշվել իմ հասցեին: Որպես վարչպետ ես իրավունք ունեմ իմ պարտականությունները կատարել ու որոշումներ ընդունել` առաջնորդվելով հասարակության շահերով»,-հայտարարել է նա:

Անկախ

Tags: , ,