Բողոքի ցույց՝ Ադրբեջանում

2Բաքվի մոտակայքում գտնվող Փիրշաղա գյուղի մոտ 30 բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել “Ազերյոլսերվիս” ԲԲԸ-ի շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը, ըստ բնակիչների՝ իրենց բողոքի ակցիայի պատճառը Բիլգեհ-Սումգայիթ ճանապարհն է: “Մենք ապրում ենք գյուղի այն մասում, որտեղով անցնում է Բիլգեհ-Սումգայիթ ավտոճանապարհը: Մեր տները ներառվել են ճանապարհի ծրագրում և ենթակա են ոչնչացման: Սակայն յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տալիս են 250 մանաթ:  Այս գումարը մեզ ձեռք չի տալիս: Դեռևս մեզ ոչ ոք չի ընդունում և չի հետաքրքրվում մեր բողոքներով”,- նշել են ցուցարարները:

Բնակիչների խոսքերով՝ հարևան Քյուրդահան գյուղում, ինչպես նաև այլ վայրերում, քանդման ենթակա տների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց առաջարկել են վճարել 1000 մանաթ: “Եթե մեզ չընդունեն, ապա այստեղից ոչ մի տեղ չենք գնա”,- հայտարարել են նրանք:

Tags: