Թուրքիայում խստացվելու է պատիժը անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար: Սպասվում է, որ առաջիկա օրերին թուրքական խորհրդարանում քննարկման կդրվի համապատասխան օրինագիծը՝ համաձայն որի նման հանցագործությունների համար կսահմանվի 39 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուազինօղլուն հայտարարել էր, որ երկրում կարող է վերականգնվել մահապատիժը, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում բռնաբարվել և սպանվել է 4 երեխա: Ի պատասխան սրան՝ վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի կարող վերականգնել մահապատիժը՝ ելնելով ԵՄ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններից:
Նշենք, որ մահապատիժը Թուրքիայում հանվեց 2004 թվականին՝ ԵՄ անդամակցության հետ կապված բարեփոխումների շրջանակներում:
Tags: ազատազրկում, թուրքիա