Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ

սհ40292Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը` Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

41-ամյա Հովսեփյանը Հայաստանի Մ-19 հավաքականին կնախապատրաստի Եվրոպայի 2014-2015թ. առաջնության որակավորման փուլի մրցաշարին, որում Հայաստանի նեկայացուցիչները չորրորդ խմբում են և կմրցեն Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Tags: