Ուկրաինայում ավելի քան 30 ռուսամետ ակտիվիստ և չեչեններ են զոհվել

pro-Russia gunmanԱրևելյան Ուկրաինայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ ավելի քան 30 ռուսամետ ակտիիստ և չեչեններ են զոհվել:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Սլովյանսկում տեղի ուժերի և ռուսամետ զինվորականների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել են նաև կառավարության չորս զինվորներ, իսկ 20-ը վիրավորվել:

Մարտերը տեղի են ունեցել քաղաքի տարբեր վայրերում:

Ուկրաինական ուժերը իրենց ձեռքն են վերցրել քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող կարևոր անցակետերից մեկը:

Կիևի իշխանությունը, փորձելով կրկին իր հսկողության տակ վերցնել Օդեսայի կառավարումը, այնտեղ նոր կառավարիչ է նշանակել:

Սլովյանսկից 120 կմ հեռավորության վրա գտնվող Դոնեցկ քաղաքի օդանավակայանում հանվել են բոլոր չվերթերը:

Դեռևս պարզ չէ, թե երբ այդտեղից կրկին չվերթեր կիրականացվեն: