Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի աշխատած տարիներին մեր թիմը սեփական հարկի տակ կարող էր պաչտվել նույնիսկ թույլ մցակիցների: Այժմ Մինասյանը Ղաախստնում է աշխատում:
Այդ երկրի առաջնության 10-րդ տուրում նրա ղեկավարած «Տոբոլը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ակտոբեին»:
Մինասյանի գլխավորությամբ ղազախական ակումբն առաջին պարտությունը կրեց ազգային առաջնությունում:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին ու Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» մեկնարկային կազմում չէին:
Մարկոսը փոխարինման դուրս եկավ 85-րդ րոպեին, իսկ Արզումանյանը չմասնակցեց խաղին:
«Ակտոբեն» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոբոլը» 12 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:
Տեխնիկական արդյունքներ
«Տոբոլ» – «Ակտոբե»՝ 0:2
Դանիլո Նեկո, 13, Տիմուր Կապաձե, 70
Tags: սպորտ, ֆուտբոլ