ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում` Կարնեգիի կենտրոնում, Ղարաբաղի մասին զեկույցով հանդես կգա: Այս մասին դիվանագետը գրել է “Twitter”-ի իր միկրոբլոգում:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, մայիսի 7-ին Ուորլիքը “Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ” զեկույցով հանդես կգա: “Զեկույցը ԱՄՆ քաղաքականությունն է ուրվագծելու”,- հավելել է համանախագահը:
Tags: Ղարաբաղ, Ջեյմս Ուորլիք