Երևանը և Թեհրանը նախապատրաստվում են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին

Iran ArmanestanԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Թեհրան կատարած այցին, ասել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ լավ են:

«Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են: ՀՀ ԱԳ նախարարի այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել  նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի  նիստին»,- հավելել է ԻԻՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակը:

Առաջիկա նիստին կքննարկվեն էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում համագործակցության արդյունքները, ընթացիկ ծրագրերն  ու հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Թեհրան էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի ընթացքում նախարարը հանդիպել էր ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիին, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆին և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին:

 

Tags: ,