ԱԷՄԳ-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան

MAGATEԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Պատվիրակությունը գլխավորում է ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչ Մասիմո Ապարոն:

Պատվիրակները նախ մասնակցել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում կայացած նիստին, ապա այցելել են Յազդում գտնվող «Սաղանդ» հանքավայրը:

ԱԷՄԳ-ը Իրանի «Սաղանդ» հանքավայրում վերջին անգամ դիտարկումներ էր անցկացրել 10 տարի առաջ:

Հիշեցնենք, որ փետրվարին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված Իրանի և ԱԷՄԳ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Իրանը համաձայնել է իրագործել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության 7 «գործնական քայլ»:

ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները վերահսկում են, որ Թեհրանը կատարի իր պարտավորությունները: Բացի իրանական կողմի հետ համաձայնեցված քայլերի կատարմանը հսկելուց, ԱԷՄԳ-ն նաև հետևում է, որպեսզի Իրանը կատարի ժնևյան համաձայնագրի պարտավորությունները:

 

Tags: