Իրանի Ղազվին-Ռեշթ-Աստարա երկաթուղու կառուցումը կավարտվի առաջիկա ամիսներին

qazvin-resht-astaraԳիլանի նահանգապետ Մուհամեդ Ալի Նեջեֆին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկա ամիսներին կավարտվի Ղազվին-Ռեշթ-Աստարա երկաթուղու  կառուցումը:

«164 կմ երկարություն ունեցող այս երթուղին կդառնա հուսալի միջանցք: Այն Ղազվինը կկապի Աստարայի մերձկասպյան նավահանգիստների հետ»,- ասել է Նեջեֆին:

Ավելի վաղ Իրանի պաշտոնատար անձինք հայտնել էին, որ երկաթուղին կկառուցվի մինչև 2014-ի մարտը, սակայն երկաթուղու շինարարությունը, տարբեր բարդությունների պատճառով, մի փոքր ձգձգվել է: Բանն այն է, որ նախագծով կառուցվելու է 70 կամուրջ` ընդհանուր  17 կմ երկարությամբ, և 50 թունել` ընդհանուր  22 կմ երկարությամբ:

 Ներկայումս ավարտվել է երկաթուղու կառուցման աշխատանքների 80 տոկոսը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Tags: