Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնից հեռացրեց երկրի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթին: Դատարանը վարչապետի` 2011-ին ազգային անտանգության խորհրդի քարտուղար Պլիենսիրին աշխատանքից ազատելու որոշումը ոչ սահմանադրական ճանաչեց: Չինավաթին այս պաշտոնում ընտրել էր խորհրդարանը` 2011-ի օգոստոսի 5-ին: Դատարանը համաձայն էր հայցատուների կարծիքի հետ, որ Պլիենսիրին աշխատանքից հեռացնելը Չինավաթի անձնական շահերի համար ձեռնտու էր, քանի որ նա այդ պաշտոնում իր բարեկամին է նշանակել: Դատարանը Չինավաթի արարքը հակասահմանադրական է ճանաչել:
