Ֆրանսիայի Մեց քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցների թվում են Ֆրանսիայում բնակվող Տիգրան Ղարամյանը և Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենյա Դոլուխանովան:
Կայացած 6 տուրից հետո Ղարամյանն ունի 5 միավոր և միայն կես «քայլով» զիջում է առաջատարին՝ Ֆրանսիան ներկայացնող ռումինացի գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին:
7-րդ տուրում Տիգրանը կմրցի առաջատարի հետ:
Դոլուխանովան վաստակած 3 միավորով 18-24-րդ տեղերը բաժանողների խմբում է:
Հերթական պատիան նա անցկացնելու էֆրանսիացի Սեբաստիան Ջոյի հետ:
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 9-ին:
Tags: շախմատ, սպորտ