Մայիսի 15-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի բնակիչը ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտ գտնվող ամառանոցից դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:
Որոնողափրկարարական աշխատանքների է մեկնել 21 հրշեջ-փրկարար:
Դեպքի վայր են մեկնել Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և ՌԴ ՍԶ զինծառայողները:
Մեղրի – Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` «Ծակքար» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1952 թ. Ա. Սամվելյանի դին:
Tags: փրկարար ծառայություն