Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Վանի զբոսաշրջության զարգացման գրավականն է

ahtamarԱխթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերաբացումից հետո Վան այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացել է: Եկեղեցու վերականգնման ու շրջապատի բարեկարգման շնորհիվ ամեն տարի Վան այցելող զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է: Մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրինության տվյալների համաձայն մինչև 2006 թվականը, այսինքն մինչ Սուրբ Խաչի վերականգնումը, եկեղեցու արտասահմանցի այցելուների թիվը չէր հասնում հազարի, իսկ 2009 թվականին նրանց թիվը կազմել է 34 հազար, 2013-ին՝ 71 հազար:

Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրեն Մուզաֆեր Աքդաղը «Ակօս»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 2013 թվականին ընդհանուր առմամբ 610 հազար զբոսաշրջիկ է այցելել Վան՝ 65 հազար օտարերկրյա և 545 հազար տեղացի: «Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պաշտանմունքի համար բացելուց հետո արտասահմանցի զբոսաշրջիկների թվի մեծ աճ գրանցվեց: Անկասկած, քրդական հարցի լուծման գործընթացը ևս դրականորեն անդրադարձավ այս աճի վրա: Ախթամար կղզու շրջակայքի բարեկարգումն ավարտված է և կղզին շատ գեղեցիկ է դարձել: Բոլորին խորհուրդ եմ տալիս այն տեսնել»,-ասել է Աքդաղը:

 Անկախ

Tags: