Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է

white-house-lockdownԵրեքշաբթի օրը Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է, երբ ավտոշարասյան հետևից մի տղամարդ է մտել խիստ վերահսկվող տարածք:

Վարորդը նախագահ Բարաք Օբամայի դուստրերին դպրոց տեղափոխող ավտոշարասյան հետևից մտել է արգելված տարածք:

Այդ պահին Օբաման Սպիտակ տան ներսում է եղել:

Ըստ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության խոսնակի՝ վարորդին կանգնեցրել են և տարել հարցաքննության: Ավելի ուշ գաղտնի ծառայությունը 55-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացրել արգելված տարածք անօրինական մուտք գործելու համար:

Դեպքից մեկ ժամ հետո լրագրողներին հայտնել են, որ Սպիտակ տունը կրկին բաց է:

Նախագահի տանը առկա խիստ անվտանգության համակարգի հետևանքով նույնիսկ ամենաչնչին խախտումը կարող է Սպիտակ տան փակման պատճառ դառնալ:

 

Tags: ,