Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է

խոջոյանՄարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված, ապա` ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է: Նա Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից դուրս կգրվի մայիսի 13-ին: Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչն անցել է ֆիզիոթերապևտիկ զննություն: Արսենի բժշկուհին` Թամարա Մարգարյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արսենի առողջական վիճակը լավ է, տղան գանգատներ չունի: “Արսենն ասում է, որ ինչպես նախկինում է եղել, հիմա իրեն այդպես է զգում: Բնական է, որ երիտասարդը սթրես է տարել, շեղումներ պետք է լինեին, բայց հիմա նրա նյարդային վիճակը հանգիստ է”: Բժշկուհի Թամարա Մարգարյանը անհրաժեշտ և պարտադիր է համարել տղայի հոգեբուժական քննությունը` նշելով, որ Արսենն այժմ ստանում է վերականգնողական բուժում` ջրաբուժություն, մերսում: ” Արսենի արյան, մեզի, բիոքիմիական անալիզները մաքուր են եղել, այնպես որ վիճակ լավ է”,-ասել է Թամարա Մարգարյանը: Բժշկուհու կարծիքով, Արսենը հետագայում հոգեական, նյարդային խնդիրների սրացումներ չի ունենա:

Անկախ

Tags: , ,