Հիվանդությունն անզոր է սիրո ուժի առջև

posterՇուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:

«Այժմ Լիզան պետք է ստանա ևս 4-6 քիմիաթերապիայի կուրս գլխուղեղի ուռուցքի վերացման համար: Բժիշկները նշում են, որ գուցե հարկ լինի, որպեսզի երեխան ևս մեկ ճառագայթման փուլ անցնի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի բուժման այս ընթացքը»-ասում է Դավիթ Պողոսյանը` Լիզայի հայրը:

Մինչ օրս փոքրիկի բուժումը հնարավոր է եղել բազմաթիվ բարի մարդկանց, «Նվիրիր կյանք» և Կոնստանտին Խաբենսկու անվան հիմնադրամների աջակցությամբ: Բուժման այս երկար ճանապարհի վերջում փոքրիկին անհրաժեշտ է մեր բոլորիս միասնական աջակցությունը:

Լիզայի բուժման դրամահավաքին աջակցելու նպատակով երաժիշտներ Մանան Գարուկյանը և Սաթենիկ Վարդանյանը մայիսի 11-ին ժամը 19.00-ին բոլորին հրավիրում են «Սիրո ուժը» համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աջակցությամբ:

Ջութակահար Մանան Գարուկյանը և դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանը «Սիրո ուժը» համերգին կկատարեն Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Պիացցոլլայի, Շտրաուսի, Բախի և այլ հանրաճանաչ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:

Մանան Գարուկյանը հիմնադրել է «Նոր կվինտետ» խումբը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում:  Նա մասնակցել է բազմաթիվ համերգների որպես մենակատար և որպես կամերային անսամբլի արտիստ: Դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և  մասնակցել  տարբեր փառատոնների ու համերգների:

Համերգի մուտքն ազատ է: Բոլոր ցանկացողները կկարողանան տեղում  նվիրաբերություն կատարել և իրենց լուման ունենալ փոքրիկի բուժման գործում: Հավաքված ողջ գումարը կուղղվի Լիզա Պողոսյանի բուժմանը:

Եթե ցանկանում եք բանկային փոխանցում կատարել, ստորև բերված են բանկային տվյալները` Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:

ՎՏԲ – Հայաստան Բանկ

AMD 16004052756801

USD 16004052756802

EUR 16004052756803

RUR 16004052756804

Aրտերկրից փոխանցումների համար

«VTB BANK» (ARMENIA) CJSC

Yerevan, Armenia

SWIFT: ARMJAM22

ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091512806:

Tags: ,