Բրիթնի Սփիրսի դեմ դատական հայց են ներկայացրել պարուհու քիթը կոտրելու համար

Բրիթնի ՍփիրսՊարուհին դատական հայց է ներկայացրել Բրիթնի Սփիրսի դեմ՝ փորձի ժամանակ իր դեմքին հարվածելու համար: Պարուհին հայտնել է, որ այդ հարվածից ջարդվել է իր քթոսկրը, որից հետո նա վիրահատություն է անցել:

Պարուհին նշել է, որ փորձի ժամանակ Բրիթնին շփոթված է եղել և չի կարողացել սովորել նույնիսկ ամենապարզունակ պարային շարժումները:

Փոփ աստղը չմտածված կերպով ձեռքերը հետ է տարել և հարվածել պարուհու դեմքին, որից հետո աղջիկը ուժեղ ցավ էր զգացել և բռնել քթից:

Հայցվորի տվյալներով՝ իրենք շարունակել են փորձը, սակայն ինքը, այլևս չկարողանալով դիմանալ այդ ցավին, մեկ ժամ անց դիմել է բժշկի: Աստղի անձնակազմը առաջարկել է հոգալ բոլոր բժշկական ծախսերը, սակայն պարուհին ոչ մի գումար չի ստացել:

Պարուհին Բրիթնիի դեմ հայց է ներկայացրել լուրջ ֆիզիկական և էմոցիոնալ վնասի համար՝ ներառյալ քթի կոտրվածքը և էմոցիոնալ սթրեսը:

 

 Անկախ

Tags: