Չորեքշաբթի օրը Ֆիլիպիններում չինական ձկնորսական նավ է վերցվել, իսկ նրա անձնակազմի 11 անդամները ձերբակալվել՝ վիճահարույց Հարավային Չինական ծովի ջրերում անհետացման վտանգի տակ գտնվող ծովային կրիաներ բռնելու համար:
Հալֆ Մուն Շոլ անվամբ տարածքում, վերցված նավի վրա ավելի քան 350 անհետացման վտանգի տակ գտնվող կրիաներ են հայտնաբերվել:
Չինաստանը պահանջել է Ֆիլիպիններից հետ հանձնել նավը, իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել Մանիլային խուսափել հետագա սադրիչ գործողություններից:
Ֆիլիպինների ծովային ոստիկանության տեղեկություններով՝ նավը կտեղափոխվի Ֆիլիպինների Պալավան նահանգ, իսկ ձկնորսների դեմ հայց կներկայացվի անհետացման վտանգի տակ գտնվող ծովային կանաչ կրիաներին բռնելն արգելող Ֆիլիպինների օրենքը խախտելու համար:
Tags: ծովային կրիաներ, Չինաստան, Ֆիլիպիններ