Իսրայելացի հնագետը հայտնաբերել է Դավիթ թագավորի առասպելական միջնաբերդը (լուսանկարներ)

1 Իսրայելացի հնագետ Էլի Շուքրոն 1995 թվականին սկսած և 17 տարի տևած պեղումներից հետո ի վերջո կարողացել է հայտնաբերել Դավիթ թագավորի առասպելական միջնաբերդը: Այն կառուցվել է մոտ 3,8 հազար տարի առաջ 5 տոննա կշիռ ունեցող քարերից: Շուքրոնը նշել է, որ իր հետազոտությունների ժամանակ առաջնորդվել է Աստվածաշնչում բերվող նկարագրություններով: «Սա Դավիթ թագավորի միջնաբերն է, սա Սիոնի միջնաբերդն է, որը նա գրավել էր հեբուսացիներից: Այն համապատասխանում է Աստվածաշնչի հրաշալի նկարագրին»,-նշել է Շուքրոն:

2 Հնագետներն  այս տարածքում հայտնաբերել են նաև Սողոմոն թագավորի ժամանակներից մնացած մի ջրամբար: Նրանց  կարծիքով՝ այն կառուցվել է մ.թ.ա 957 թվականին: Ջրամբարում հնարավոր է եղել պահել մոտ 250 մ3 ջուր: Գիտնականները կարծում են, որ ջրամբարը հնում օգտագործվել է Երուսաղեմի բնակչության ջրամատակարարման համար կամ կառուցվել է, որպեսզի այստեղ եկած ուխտավորները հագեցնեն իրենց ծարավը:

 

Tags: ,