Օրացույցի այս օրը

1879- Մայիսի 8 և 9-ը Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին ու հաշտեցմանը նվիրված  օրեր են: 2004-ի նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մայիսի 8 և 9 հռչակեց հիշատակի ու հաշտեցման օրեր, սակայն, ընդունելով, որ անդամ պետությունները կարող են Հաղթանակի, ազատագրման ու տոնի իրենց օրերն ունենալ, ուստի բոլոր անդամ-պետություններին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին ու մասնավոր անձանց ամեն տարի ըստ արժանվույն նշել այդ օրերից մեկն ու մեկը` որպես Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հարգանքի տուրք:

-Այսօր Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի համաշխարհային օրն է, նշվում է մայիսի 8-ին` ի պատիվ շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ ու հումանիստ Ժան Անրի Դյունանի: 19-րդ դարի վերջին նրա առաջարկով առաջին անգամ ստեղծվեցին կամավորականների խմբեր, որոնք օգնություն էին ցուցաբերում մարտի դաշտերում վիրավորներին: 1863-ին նրա իսկ առաջարկով կոնֆերանս է հրավիրվել, որն էլ սկիզբ է դրել Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին:

Tags: