Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև գաղտնի համաձայնություն կա՞

hamadzaynutyun Թուրքական «Dünya bülteni» կայքի Բաքվի թղթակից Իբրահիմ Ալին անդրադարձել է ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկում տեղ գտած դիտարկմանը: Առաջ է քաշվել այն վարկածը, թե Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների միջև գաղտնի համաձայնություն է եղել, ըստ որի Հայաստանը հրաժարվելու էր Աղդամի և Ֆիզուլիի շրջաններից հայ-թուրքական սահմանի բացման դիմաց: Սակայն այս համաձայնության իրականացումը մշտապես կանխվում է Ռուսաստանի կողմից: Այս տեսակետը նախկինում ևս քննարկվել է, սակայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ միասին կրկին օրակարգ է եկել: ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո մտավախություն ունեն, որ հերթը կարող է հասնել նաև Լեռնայն Ղարաբաղին՝ էլ ավելի սրելով տարածաշրջանային լարվածությունը:

Իբրահիմ Ալին գրում է, որ Ադրբեջանի տարածաշրջանային մասնագետները գտնում են, որ Ղարաբաղի հարցում անհնար է հասել վերջնական լուծման առանց Ռուսաստանի միջամտության: Ադրբեջանի պետական նախկին խորհրդական, քաղաքագետ Վեֆա Գյուլուզադեն գտնում է, որ Ռուսաստանը նախկինում էլ կանխել է վերոնշյալ եռակողմ համաձայնությունը և ընդգծել է, որ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց Ռուսաստանի ուղղորդմամբ է ստիպված եղել թողնել պաշտոնը:

Անկախ

Tags: , ,