Ռուսաստանում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ և պատանդներ վերցրել

1Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի Աբդուլլահ Մահոմեդալիևը կրակել է երկու ոստիկանների ուղղությամբ, թաքնվել Նիժնևարտովսկի շենքերի շքամուտքերից մեկում և պատանդ վերցրել բնակիչներին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։

 

Ըստ առկա տեղեկությունների՝ Նիժնևարտովսկի չորս բնակիչ պատանդ է մնացել յոթուկես ժամ։ Ի պատասխան ոստիկանների՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին՝ երկու կասկածելի քաղաքացիներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իրավապահի կրծքին, ինչից հետո նրանք փախել են հանցանքի վայրից։

 

2Նրանցից մեկը շուտով ձերբակալվել է փողոցում, իսկ երկրորդը մտել է շքամուտք և փորձել է տանիք բարձրանալ: Սակայն դուռը փակ է եղել, և հանցագործը ներխուժել մոտակա բնակարան, որտեղ գտնվել են տարեց ամուսիններ, երիտասարդ կին, նրանց դուստրն ու մանկահասակ երեխան։

 

Ուժայիններն արագ պարզել են, թե որտեղ է թաքնվում հանցագործը։ Երկար ժամանակ նա սպառնացել է սպանել ողջ ընտանիքին, սակայն 7 ժամ անց, երբ պատուհանից տեսել է դիպուկահարներին, որոշել է հանձնվել։

 

3Նախնական տեղեկություններով՝ պատանդները չեն տուժել։ Դուրս գալուց առաջ Մահոմեդալիևը ատրճանակը հանձնել է պատանդ կանանցից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել և կալանավայրից ազատ է արձակվել 2012թ.-ին։

Tags: ,