“Շուշիի “օկուպացիայի” օրվա կապակցությամբ Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը այցելել է Բաքվում գտնվող Նահատակների արահետ, որտեղ կազմակերպության մի քանի անդամներ փորձել են այրել Հայաստանի դրոշը, հաղորդում է “Հագին” կայքը:
Արահետի ոստիկանության հերթապահ աշխատակիցները անմիջապես միջամտել են և թույլ չեն տվել այրել դրոշը: Դրա պատճառով ծեծկռտուք է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև:
Օգտվելով ստեղծված
իրարանցումից՝ ակցիային մասնակից կանանցից մեկը ի վերջո այրել է հայկական դրոշը:
