ԱՄՆ գաղտնի ծառայությունը Սպիտակ տան շրջակա տարածքը փակել են 2 մարդկանց` նստավայրի դարպասից ներս նետած անհասկանալի իրերի պատճառով:
Երկուսին էլ բռնել են, նրանց հարցաքննում են իրավապահ մարմինները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գաղտնի ծառայությունը Սպիտակ տանը գտնվողներին առայժմ առաջարկել են դուրս չգալ շենքից: ԱՄՆ նախագահ Օբաման ներկայում բացակայում է Վաշինգտոնից. նա գտնվում է Կալիֆոռնիա նահանգում:
Վերջին օրերին սա արդեն երկրորդ տագնապն է Սպիտակ տան մատույցներում: Երեքշաբթի, մայիսի 6-ին ԱՄՆ նախագահի նստավայրի դարպասներից պետության ղեկավարի աղջիկներին տեղափոխող ավտոշարասյան հետևից մի ավտոմեքենա էր մտել ներս: Ղեկին նստած տղամարդուն ուրիշի տարածք անօրինական ներխուժելու մեղադրանք էր առաջադրվել:
Tags: Սպիտակ տուն