Փաստաթուղթը կոչվում է «Խտրականության բոլոր տեսակներն արմատախիլ անելու մասին»: Օրենքն ապահովում է պաշտպանություն ռասայական, մաշկի գույնի, լեզվի, սեռական, ծագման, բնակության վայրի, ունեցվածքի, ազգության, էթնիկ կամ էլ սոցիալական պատկանելության, կրոնական ու մյուս հատկանիշներով հետապնդումներից: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, խտրականության դեպքերի մասին բողոքները կքննարկի ժողովրդական պաշտպանի ապարատը:
