Այսօր երեկոյան Շվեդիայում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող Dorians խումբն ելույթ կունենա 11-րդ համարի ներքո:
Այսօրվա կիսաեզրափակչին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի ներկայացուցչից բացի ելույթ կունենան նաև խմբեր և անհատ կատարողներ Լատվիայից, Սան Մարինոյից, Մակեդոնիայից, Ադրբեջանից, Ֆինլանդիայից, Մալթայից, Բուլղարիայից, Իսլանդիայից, Հունաստանից, Իսրայելից, Հունգարիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Ռումինիայից:
Հեռուստադիտողների քվեարկությամբ ու պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ կընտրվի մրցույթի կատարողների վերջին տասնյակը, որոնք էլ կանցնեն եզրափակիչ:
Մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել մասնակից 16 երկրներից 10-ը` Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան և Նիդեռլադները:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 18-ին:
Նշենք, որ 58-րդ Եվրատեսիլին մասնակցում են ընդհանուր 39 երկրներ:
Tags: եվրատեսիլ, մշակույթ