Իրանի ճանապարհաշինության նախարար Աբաս Ախունդին, Գորգան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղով բեռնափոխադրումները կսկսվեն այս տարվա աշնանը:
Նա հավելել է, որ Իրանի երկաթուղու գործադիր տնօրենն այժմ բանակցում է Ղազախստանի երկաթուղային գերատեսչության ղեկավարության հետ:
«Երկաթուղին, որը երեք երկիր է իրար կապում, կառուցվում է Կենտրոնական Ասիայից դեպի հարավ տարանցիկ բեռներ փոխադրելու նպատակով:
Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղու երկարությունը 960 կմ է: Այն սկսվում է Իրանի Գորգան քաղաքից և ավարտվում է Ղազախստանի Ուզեն քաղաքում»,- ասել է նախարարը:
Աբաս Ախունդին ընդգծել է, որ այդ երկաթուղու շահագործումը կնպաստի, որպեսզի կտրուկ աճի այդ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը: Նա հավելել է, որ 2012 թվականին այն կազմել է 1,2 մլրդ դոլար, սակայն պլանավորված է այս ցուցանիշը հասցնել տարեկան մինչև 5 մլրդ դոլարի:
Ենթադրվում է, որ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղին պետք է հանդիսանա Եվրոպան ու Ասիան միմյանց կապող կամուրջ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: Իրան-Թուրքմենստան-Ղազախստան
