Ի դեմս ՀՀՇ-ի` փորձ է արվում կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն ստեղծել. Մանվել Սարգսյան

մանվել սարգսյանԱյսօր  «Հենարան» մամուլի ակումբում քաղաքական և ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը և քաղաքագետ Մանվել Սարգսյանը խոսեցին հետընտրական զարգացումների մասին:

Բանախոսները մասնավորապես անդրադարձան քաղաքական դաշտում «նոր» հայտնվող «հին» կուսակցությանը: ՀՀՇ-ի վերածննդի մասին Մանվել Սարգսյանը նշեց, որ փորձ է արվում կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն ստեղծել,  ինչը  նորություն կլինի Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ  մեզ մոտ  միշտ եղել են մեկ անձի կուսակցություններ, որոնցում  ամեն ինչի որոշողն է եղել լիդերը. «Սակայն, եթե  նորաստեղծ ՀՀՇ-ն իր հույսը դնի միայն իր պատմության, փառքի վրա, ապա ավելի  լավ է` չստեղծվի այդ կուսակցությունը» , – հավելեց Մանվել Սարգսյանը:

Արմեն Բադալյանն էլ կարծիք հայտնեց, որ  ենթադրվում է,  թե այդ կուսակցությունը կլինի  մեռելածին, ինչպիսի շատ կուսակցություններ այսօր գրանցված են ՀՀ Արդարադատության նախարարությունում:

 

Լարա Առաքելյան