Դևիդ Քեմերոն.Շոտլանդիան ինքնորոշման իրավունք ունի

o_917859Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահ է, որ շոտլանդացիները Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին անցկացվելիք  հանրաքվե անցկացնելու իրավունք ունեն: Նման լուծման դեպքում վարչապետը մտադիր չէ հեռանալ պաշտոնից:

«Մարդկանց չի կարելի նրանց կամքից անկախ պահել»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը: Կառավարության ղեկավարը վստահ է, որ ճիշտ է վարվել` Շոտլանդիային իր հետագա ուղին ընտրելու հնարավորություն տալով: Իսկ այն հարցին, թե ինքը կհեռանա պաշտոնից, եթե շոտլանդացիները Միացյալ թագավորությունը լքելու որոշում կայացնեն` Քեմերոնը բացասական պատասխան է տվել` «Խոսքը ոչ թե իմ, այլ Շոտլանդիայի ապագայի մասին է»:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպեմբերի 18-ին: Նախաձեռնության հեղինակները շոտլանդիայի ազգայնականներն են: Սակայն, քվեարկության համար անհրաժեշտ էր Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի համաձայնությունը ստանալ: Դևիդ Քեմերոնը որոշեց, որ ճիշտ է հարցը վճռել և ոչ թե խուսափել դրանից: Հարցման համաձայն, Շոտլանդիայի անկախացման  կողմնակիցների ու հակառակորդների թիվը հավասար հարաբերակցության վրա է`  շուրջ 40%:

Անկախ

Tags: , ,