Բեռլուսկոնին սկսել է հանրային աշխատանքները

բերլուսկոնիԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մայիսի 9-ից սկսել է հանրային աշխատանքը Միլանից ոչ մեծ հեռավորությամբ գտնվող ծերանոցում:

Անցյալ տարի նրան դատապարտել էին չորս տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար: Պատժի եղանակը հետագայում փոխարինվեց հարկադիր հանրային աշխատանքով:

Բեռլուսկոնին պետք է շաբաթական մեկ օր չորս ժամ խնամի ծերերին, ովքեր տառապում են թուլամտությամբ:

Սան Պյետրոյի  կաթոլիկական ծերանոցի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք վերաբերվելու են 77-ամյա Բեռլուսկոնիին այնպես, ինչպես ցանկացած այլ աշխատակցի:

Սիլվիո Բեռլուսկոնին մեղավոր էր ճանաչվել անցյալ տարի մի դատական գործում, որը կապված էր 90-ականներին Բեռլուսկոնիի կողմից ձեռքբերված  Mediaset հեռուստաընկերությանը: Կալանքը փոխարինվել էր հաշվի առնելով Բեռլուսկոնիի տարիքը:  Բեռլուսկոնին գերադասել է հանրային աշխատանքները տնային կալանքին:

BBC-ի տվյալների համաձայն` դա նրան թույլ կտա գլխավորել Forza Italia կուսակցության ցուցակը Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, չնայած նա ստիպված էր եղել լքել Իտալիայի սենատը:

Բեռլուսկոնին իշխանություններին է հանձնել իր անձնագիրը, և նրա տեղաշարժը Իտալիայում խիստ սահմանափակվել է:

Անկախ

Tags: ,