Սաուդյան Արաբիայի դատարանը սաուդյան արաբացի հինգ տղամարդու 32 տարվա ազատազրկման և 4,500 մտրակի հարվածների է դատապարտել Վալենտինի օրվա կապակցությամբ երեկույթ կազմակերպելու համար:
Օրենքը խախտած տղամարդկանց բռնել էին վարձով վերցրված բնակարանում և մեղադրել իրենց հետ կապ չունեցող կանանց հետ երեկույթ կազմակերպելու, խմելու և պարելու համար:
Առաքինության խթանման և չարիքի կանխարգելման կոմիտեի ոստիկանությունը տղամարդկանց վեց կանանց հետ միասին շրջափակել էր փետրվարի 14-ին:
Բոլոր տղամարդիկ ընդունել են իրենց մեղադրանքը՝ ներառյալ իրենց հետ կապ չունեցող կանանց հետ առանձնանալը, պարելը և խմելը:
Դատարանը դեռևս չի որոշել վեց կանանց ճակատագիրը:
Սաուդյան Արաբիայում Առաքինության խթանման և չարիքի կանխարգելման կոմիտեն հանդիսանում է երկրի կրոնական ոստիկանությունը, որը հետևում է շարիաթի օրենքների պահպանմանը:
Tags: Սաուդյան արաբաց