Լուկաշենկոն հոգնել է նախագահի պաշտոնից

pic_c1b3575795c3ea8cddbf28a1d9facc63-390x280Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ըմբռնումով կընդունի, եթե 2015-ի նախագահական ընտրություններում քաղաքացիները քվեարկեն ուրիշ թեկնածուի օգտին:

Նրա խոսքով, նախագահ աշխատելը հեշտ բան չէ, որքան կարող է  թվալ կողքից. « Դա պարզապես աշխատանք չէ, դա ինքնազոհողություն է»,- ասել է Լուկաշենկոն:

«Եթե ինձ համար չքվեարկեն` ես չեմ նեղանա: Ես արդեն այնքան երկար եմ այդ պաշտոնում աշխատել, որ նորմալ մարդը կասեր` «Լսիր, արդեն պետք է գոնե քեզ, երեխաներիդ համար էլ մի քիչ ապրես, մի քիչ ցրվես, որ առավոտյան արթնանաս ազատ գլխով ու չմտածես այն խնդիրների մասին, որոնք քո առջև են կանգնած»:

Նա խոստովանել է, որ միայն ուրախ կլինի, եթե գտնվի արժանավոր մի մարդ, որը պատրաստ կլինի հանուն երկրի  ու ժողովրդի շատ բան զոհաբերել ու չի «ավերի ու թքոտի ամեն ինչ», ինչին հասել է մեծ  աշխատանքով. «Ես հարատև չեմ: Վաղ, թե ուշ պետք է հեռանամ», նշել է նա:

Tags: