Մայիսի 12-ին Շվեյցարիայում կնքվելու է պայմանագիր, որի համաձայն Թուրքիան կդառնա Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի անդամ: Համաձայնագիրը կստորագրվի Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի կողմից Շվեյցարիայում տեղակայված կենտրոնի շտաբ-գրասենյակում: Այնուհետև այս համաձայանգիրը կդրվի Թուրքիայի ազգային ժողովի հաստատմանը և միայն երկու տարի անց կմտնի ուժի մեջ: Այսպիսով Թուրքիան կարող է մեծ կշիռ ձեռք բերել կենտրոնի աշխատանքներում, իսկ նրա մասնաբաժնի չափը կախված կլինի ֆինանսական ներդրումներից: Բացի այդ, թուրք գիտնականներին հնարավորություն կտրվի աշխատելու կենտրոնում: Առայժմ Թուրքիան հանդիսանում է միայն դիտորդ երկիր այս կազմակերպությունում:
