Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը հանդիսավոր կհեռանա ակումբից: Մայիսի 15-ին կկայանա հրաժեշտի արարողություն:
Նրա կնքած աշխատանքային պայմանագիրն ակումբի ղեկավարոթւյան հետ ավարտվելու է միայն 2 տարի հետո, սակայն, փոխադարձ համաձայնությամբ, այն չեղյալ կհայտարարվի:
Ֆուտբոլիստը դեռևս չի հայտարարել ակտիվ սպորտից հեռանալու մասին:
«Բարսելոնայի» կազմում Պույոլը անցկացրել է 392 հանդիպում: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եռակի հողթող է:
Բացի այդ, Պույոլը Իսպանիայի 5-ակի սուպերգավաթակիր է, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն:
Tags: սպորտ, ֆուտբոլ