Մայիսի 10-ին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 91 ամյակի կապակցությամբ Բաքվում` նրա անունը կրող պալատի առջև, կազմակերպվել է Ծաղկի տոն:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը` Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի այլ անդամներ մասնակցել են Ծաղկի տոնին` այցելելով Հ. Ալիևի հուշարձան և զբոսնելով ծաղիկներով զարդարված այգում:
Ծաղկի տոնը ամենամյա ոչ պաշտոնական տոն է, որը անցկացվում է 2000թ.-ից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` ի հիշատակ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի: Տոնը սկսվում է մայիսի 10-ին` նրա ծննդյան օրը, և տևում է մի քանի օր: Այդ օրը Հեյդար Ալիևի անվան այգում ցուցադրվում են տարբեր ծաղիկներից կոմպոզիցիաներ:
