Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրն ու երկրի նախկին նախագահ, ապստամբների ներկայիս առաջնորդ Ռիեկ Մաշարը հաշտեցման պայմանագիր են կնքել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նրանց կողմից ավելի վաղ` Ադիս-Աբեբայում հանդիպման ժամանակ: Համաձայնությամբ նախատեսվում է անհապաղ հաշտեցում, անցումային կառավարության ձևավորում, սահմանադրական բարեփոխումների անցկացում ու համընդհանուր ընտրություններ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է համաձայնագիրը, որն ունակ է վերջ դնելու մոլորակի ամենաերիտասարդ պետությունում միջէթնիկ արյունահեղ կոնֆլիկտին: Պան Գի Մունը նշել է Զարգացման գծով աֆրիկյան միջկառավարական կազմակերպության ջանքերը, որը հանդես է եկել նախագահի ու ապստամբների առաջնորդի բանակցություններում որպես միջնորդ:
Հարավային Սուդանում բախումները չեն դադարում 2013-ի դեկտեմբերից:
Tags: Հարավային Սուդան